Հայտարարություն` հետընտրական զարգացումների առնչությամբ

Հայտարարություն

     Հետևելով հետընտրական զարգացումներին և դրանց ընթացքում կատարված մեկնաբանություններին` հարկ ենք համարում նշել հետևյալը. բարձր

 ենք գնահատում մեր ժողովրդի ողջամտությունը, որ դարձավ երաշխիքը ընտրությունների խաղաղ և քաղաքակիրթ կազմակերպման և իրականացման:

      Նկատի առնելով ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, դիտորդական առաքելությունների  զեկույցներն ու գնահատականները, ինչպես նաև այլ տեղեկատվական նյութերը` Մայր Աթոռ Ս. Էջմիածինը հստակ արտահայտել է իր կեցվածքն ընտրության արդյունքների վերաբերյալ և անընդունելի է նկատում, երբ փորձ է արվում այսօր քաղաքական շահարկումների թիրախ դարձնել Ս. Եկեղեցին, Հայոց Հայրապետին և անգամ ՀՀ նախագահի երդման արարողությանը գործածվող Վեհամոր Ավետարանը:

     Մեծի պահոց այս շրջանում մեր  ժողովրդի զավակներին հրավիրում ենք  աղոթքի և կոչ անում առաջնորդվել  եղբայրսիրության ու համերաշխության ոգով` զերծ մնալով անհանդուրժողականության և ատելության դրսևորումներից:

     Հորդորում ենք նաև Տիար Րաֆֆի  Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը և ընտրել քաղաքական պայքարի առավել կառուցողական միջոցներ: Եկեղեցին չի արդարացնում հացադուլը, քանզի այն աստվածատուր կյանքին սպառնացող գործողություն է: